|
ԻՆՔՆԱԳԻՐ 3-Ը
Վիոլետ Գրիգորյան
ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Լուսինե Վայաչյան
Նույնիսկ շպրիցներն էր տեղնուտեղը տանում դեն գցում, որ հանկարծ ես պատահաբար չկպնեմ դրանց: Գդալը, որի մեջ սարքում էր իր դեղը, պահում էր գրպանում, ես էլ ինձ հետ իմն էի տանում՝ կարմիր, էսթետիկ դիզայնով ինսուլինկայի հետ միասին: Մեկ էլ՝ ինձ երբեք չէր սրսկում, վախենում էր՝ հանկարծ վարակի:
Հարյուր վեց տներ
Նենսի Ագաբյան
Այս գործերը գրվել են Հայկական ցեղասպանության 106 բանաձեւը ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելու հետեւանքով: Դրանք նաեւ ձեւավորվել են բազմամշակույթ հասարակության մեջ անձնական փորձից ԱՄՆ-ի մասին որպես կորած հայրենիք մտածելուց: Երկուսն էլ գրել եմ որպես արձակ բանաստեղծություն, սակայն «Բնիկ դառած» գործը վերանայելուց հասկացա, որ այն ավելի հանգավորված է, որը որոշեցի արտահայտել տողային հատումներով:
Սովետում ծնված լինելու անբախտությունը
Վահան Իշխանյան
Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին:
Նորից Սարոյանը՝ Ֆրեզնոյի հետ
Դավիթ Խերդյան
հայհոյելով ու վիճելով, որ մի անգամ էլ ճշմարտությունը պարզենք այն ցուրտ ձմեռվա փողոցներում, այնքան վաղուց:
ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ
Գրիգոր Պլտյան
անգամ մը սա հայ աղջիկին հետը գնա՛, տեսնեմ քի ինչ կրնաս ընել, ա՛լ կը բաւէ ատ գրոցներուն ոռը լզես, ըսի՝ Ագապի՛, խելքի պառկելիք չէ, ճա՛նըմ, խելքը ձգէ մէկդի՝ տակդ պառկելիք է, գռեհի՜կ, գռեհիկ, ա՛լ կը բաւէ, աբովեանի ես իմ 60 մեթր քառէ տունս ամբողջ վաշինկթոնին հետ չեմ փոխեր... անանկ որ մուկս փախաւ (հասկցա՞ր մը, գծե՞մ) ասանկ, մարդ ես, յետոյ մարդ չես, մուխդ մարեցաւ, գոնէ աստեղ չոճուխ մը շինէինք որ հայր ըլլայինք, իշտէ կեանքը աս է, օդակայանէն արեւմտաեվրոպական թիփիք քաղաք՝ ռուլէթ, փոքեր, մեսէտէս, երկնաճեմ սօսանուէր արաներ։
IDIOTA
Կիլիկյան
Ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դեւի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝ իրենցով անում արյունս: Կայսերական բժշկությունը դեւերի չէր հավատում՝ հիվանդությունս ախտորոշել չկարողացավ: Սկզբում նոպաները կարճ էին՝ մեկ-երկու ամիս. գնալով երկարեցին: Կորցրել էի կյանքի համը, դեմքս «աղոթողի» կերպն էր ընդունել. ամիսներով անկողնում պառկած՝ երեսս պատին, մինչեւ վերջ չխելագարվելու համար փորձում էի կցմցել գիտակցությանս քայքայվող բեկորները: Չմեռած՝ դատապարտված էի դժոխքի: Չէի կարող զգացածս նկարագրել ոչ ոքի, միայն դիվահարը վիճակս հասկանար:
Ներել Աստծուն
Նարմին Քամալ
ներիր, աղջիկս, - կասի ու կլացի աղիողորմ, ես նրան կհասկանամ, կփարվեմ նրան եւ երեք անգամ թեթեւ կթփթփացնեմ մեջքին. - Ոչինչ,- կասեմ,- բան չկա
ՅՈՒԶԵՐՆԵՅՄ ՓԱՍՎՈՌԴ
Յուրի Մանվելյան
ՀՀ նախագահն ընդունեց Հայաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպանին: Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական "Պոռա" կազմակերպության ակտիվիստներին: Լույս է տեսել "Երեւելի տիկնանց դարը" հետազոտական աշխատությունը:
30 սմ
Նաիրա Փիրումյան
Ասես, ոչ թե ապրում ես, այլ ընդամենը շոշափում կյանքը: Խեղդվողի պես թափահարում ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից: Ցավից խելագարվում էի ու այրվում կրակների մեջ: Ներվաթելերը՝ օրգանիզմի ամենազգայուն մասնիկները, ձգված ու պրկված՝ իրենց անսովոր վիճակից դուրս գալու ելք էին փնտրում, պայքարում: Այդ ելքն էլ ցավի գագաթնակետն է դառնում… Սրսկումներն անօգուտ են, երբ խոսքը ներվին է վերաբերվում: Ասես դանակով քրքրում են ոտքերդ: Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն… Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի:
ՎԻԱԳՐԱ
Տիգրան Պասկեւիչյան
Մարդու տալու աղջիկ ունեցող տան կտուրին դրված ավելի պես է կանգնում քաղաքը:
ՔԱՂԱՔ
Շուշան Թամրազյան
Շուրջը բոլորը զարմացած նայում են ինձ. աստիճանաբար դանդաղող ժեստերիս, հետո երբ վերջապես ճանաչում են ուրվագիծը, մի պահ ապշում եւ անզոր ուսերն են թոթվում, թողնում-գնում: Չգիտեմ` ում հետ խոսել: Այստեղ օվկիանոսներ չկան:
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Արա Հովսեփյան
չկեղտոտվելու նպատակով հաճախ լվացեք տաք օճառաջրով եւ չորացրեք: որպեսզի ընթացքում դետալները չխանգարեն, 2-3 տարին մեկ փոխեք հատուկ արհեստանոցում: փոխելուց առաջ անջատեք: մասերը պահեք չոր տեղում:
ԿՐԿԻՆ ԿԱՄ ՆՈՐԻՑ
Միսաք Խոստիկյան
3-րդ հարկ
Արման Գրիգորյան
Լվացքի մեքենան վերցրել էի Ռուզան Ավետիսյանից, որ սովորում էր մեր ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իմ մտահղացմամբ՝ այս օբյեկտը պետք է ուշադրություն հրավիրեր արդեն 70-ականների սկզբից մեր արվեստի մեջ մեծ թափով ընթացող ապրանքայնացման խնդրի վրա: Ցուցահանդեսի կազմակերպիչ երիտասարդ կոմունիստները լվացքի մեքենան առգրավեցին, սկզբում տարան շպրտեցին մոտակա աղբակույտի մեջ։
|